ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Տավուշի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ դի
18:00, 30.06.2024 | mamul.am
3270 | 0

Հունիսի 28-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Գ․-ն, ով աշխատում է «Լաստիվեր ռեզորթ»-ում, որպես տեղեկատու, հայտնել է, որ Վ. Լուգովսկայան հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի հանգստյան սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, որից հետո հունիսի 28-ին ժամը 22։00-ի սահմաններում, տեսնելով, որ վերջինս սենյակից դեռևս դուրս չի եկել, անհանգստացել են, բացել են սենյակի դուռը և անկողնում մահացած վիճակում հայտնաբերել են Վ. Լուգովսկայի դին։ Ժամանած ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր