ԵԱՀԿ-ն չի կարողացել դառնալ կազմակերպություն, որը հոգ է տանում իր անդամ երկրների մեծամասնության շահերի մասին։ Այս մասին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպությունը վերածվել է գործիքի նրանց համար, ովքեր օվկիանոսից այն կողմ մանիպուլացնում են եվրոպական գործընթացները։ Բելառուսի նախագահի հետ քննարկել ենք մեր համագործակցությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ-ն ամբողջովին դեգրադացվել է, և, ըստ էության, սպասարկում է Արևմուտքի շահերը»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ Մինսկում կայացել է Լավրովի և Լուկաշենկոյի հանդիպումը։ |