ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«ԵԱՀԿ-ն դեգրադացվել է»․ Լավրով
14:48, 25.06.2024 | mamul.am
1904 | 0

ԵԱՀԿ-ն չի կարողացել դառնալ կազմակերպություն, որը հոգ է տանում իր անդամ երկրների մեծամասնության շահերի մասին։ Այս մասին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Կազմակերպությունը վերածվել է գործիքի նրանց համար, ովքեր օվկիանոսից այն կողմ մանիպուլացնում են եվրոպական գործընթացները։ Բելառուսի նախագահի հետ քննարկել ենք մեր համագործակցությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ-ն ամբողջովին դեգրադացվել է, և, ըստ էության, սպասարկում է Արևմուտքի շահերը»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ Մինսկում կայացել է Լավրովի և Լուկաշենկոյի հանդիպումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր