Լիտվայի խորհրդարանը որոշել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական հարաբերությունների մասին միջազգային համաձայնագիրը, հայտնում է «Սպուտնիկ Լիտվան»։ Այս պայմանագիրը կնքվել է Վիլնյուսում 1992թ.: Արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայան նշել է, որ երկու տարուց ավելի է, ինչ երկրների միջև իրավական համագործակցությունը դե ֆակտո չի իրականացվում, և համապատասխան հարցումները չեն կատարվում։ Նրա խոսքով, Վիլնյուսը պետք է Մոսկվային տեղեկացնի իր որոշման մասին մինչև հուլիսի 21-ը, որպեսզի համաձայնագիրը ինքնաբերաբար չերկարաձգվի։ |