ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Մամիջանյանը Բրյուսելում հնչեցրած իր ելույթի առնչությամբ հայտնել է․ «Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին: Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»: |