ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ջուլիան Ասանժի դեմ գործը կարճվել է ԱՄՆ իշխանությունների հետ գործարքից հետո
09:36, 26.06.2024 | mamul.am
1410 | 0

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ամերիկյան դատարանում ընդունել է ռազմական գաղտնիքների հրապարակման մեղքը, ինչից հետո՝ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ազատ է արձակվել, հաղորդում է ABC-ն: Նրա դեմ գործը կարճվել է։ Նիստն անցկացվել է Հյուսիսային Մարիանյան կղզիների (ԱՄՆ տարածք) շրջանային դատարանում, որտեղ Ասանժը մեկնել էր Լոնդոնից։

Ազգային պաշտպանության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու և հրապարակելու նպատակով դավադրության մեղքն ընդունելուց հետո դատավորը հայտարարել է, որ «արդար և ողջամիտ» կլինի որպես պատժի ժամկետ հաշվել 62 ամիսը, որն Ասանժն անցկացրել է Լոնդոնի «Բելմարշ» բանտում։

Ավելի լուրջ մեղադրանքները, որի համար Ասանժը կարող էր երկարատև բանտարկության դատապարտվել, հանվել են։ «Դուք ազատ մարդ եք, կարող եք դուրս գալ դատարանի դահլիճից»․- նիստի ավարտին ասել է դատավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր