ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
09:48, 26.06.2024 | mamul.am
1824 | 0

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ Բելոուսովը «մատնանշել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի ԶՈւ-ին ԱՄՆ-ի սպառազինության շարունակական մատակարարումների հետ»։

Երկու երկրների ՊՆ ղեկավարներն անդրադարձել են նաև այլ հարցերի։ ТАСС-ի հաղորդմամբ՝ սա Բելոուսովի և Օսթինի միջև առաջին խոսակցությունն է, երբ հունիսի 23-ին Ուկրաինայի ԶՈւ-ն կասետային զինամթերքով հագեցած ATACMS մարտավարական հրթիռներով հարձակվեց Սևաստոպոլի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր