ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանի՝ ինքնահանգստություն ցույց տալու ճիգերը չեն ստացվում»․ Գեղամ Մանուկյան
10:24, 26.06.2024 | mamul.am
1616 | 0

«Սահմանազատման մասին Փաշինյանի փաթեթավորած կոնֆետն իրականում դառը հաբ է։ Երբ ժողովուրդը Վրաստան գնալիս Ոսկեպար-Բաղանիս հատվածում՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռու, տեսնի սահմանապահներին, նոր կհասկանա՝ Փաշինյանի սահմանազատումը որն է»,- 24TV-ի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ վաղ է խոսել սահմանազատման մեկ այլ փուլի և խաղաղության պայմանագրի մասին։
Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերը ժողովրդին հանրաքվեի պատրաստելու նպատակ են հետապնդում, պատգամավորը պատասխանեց․ «Իրականում դա Նիկոլ Փաշինյանի կողմից իր ինքնահանգստությունը ցույց տալու ճիգ է, որը չի ստացվում։ Վերջին հարցուպատասխանին տեսանյութով ցույց տվեց, թե ոնց է Երևանում ինքնահանգիստ շրջում, այն դեպքում, երբ հսկայական փողոցներ են փակվում, մեկ տասնյակից ավելի ոստիկանական մեքենաներ են ուղեկցում։ Հայաստանում նման բան երբեք չի եղե։ Վատ բեմականացված է նաև հեծանիվ քշելով ինքնահանգստություն ցույց տալը»,- ասաց Մանուկյանը։

«Փաշինյանի՝ ինքնահանգստություն ցույց տալու ճիգերը չեն ստացվում»․ Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր