ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շահրամանյանը Հայաստանի դեմ գործ է տալիս». Անդրանիկ Քոչարյան
10:36, 26.06.2024 | mamul.am
2964 | 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի տաղավարում անդրադարձել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերջին հարցազրույցներից մեկին, որտեղ նա ասել էր հետևյալը. «Ինչ վերաբերում է նրան, որ մենք միլիարդավոր զենքեր ենք թողել, Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում ու ով էր դրա համար պատասխանատու։ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ կառավարությանը, հանդիսացել ՊՆ-ի տարածքային ստորաբաժանումը: Մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք և դիմադրել 1/12-ի հարաբերակցությամբ Ադրբեջանի զինված ուժերին հնարավոր չէր, պետք էր փրկել կյանքեր, պետք էր ամեն քայլի գնալ, ինչը որ Արցախի կառավարությունն արել է»:

Քոչարյանի խոսքով՝ Շահրամանյանի հայտարարությունները վտանգում են ՀՀ անվտանգությունը. «Արցախը կորցնելուց հետո իրենք բոլորը պետք է կենտրոնանան ՀՀ պետական համակարգն ամեն օր ամրացնելու խնդրի շուրջ: Ինքը շատ վտանգավոր հայտարարարություն է արել, նույնն արեց Արցախում՝ մինչև հայաթափվելը: ՀՀ-ի դեմ, ըստ էության, ժողովրդական լեզվով ասած՝ գործ է տալիս: Ինչի՞ ես էդպիսի բան անում, պարո՛ն Շահրամանյան: Հանձնարարություն է կատարում Ռ. Քոչարյանի կողմից: Եթե վերջինն էդտեղ չկա, թող ասի՝ չկամ»,- ասել է պատգամավորը:

«Շահրամանյանը Հայաստանի դեմ գործ է տալիս». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր