ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հասանովը հաստատում է՝ Ադրբեջանը շարունակելու է իր միլիտարիզացիայի քաղաքականությունը»․ փորձագետ
11:36, 26.06.2024 | mamul.am
1292 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի երեկ տված հարցազրույցին, թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Հարցազրույցի շրջանակներում Հասանովը ասել է․ «Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ցավոք, իրավիճակը օրեցօր թեժանում է։ Պատերազմներն ընդլայնվում են, պատերազմների մեջ ներգրավված երկրների թիվն ավելանում է, և յուրաքանչյուր պետություն միջոցներ է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու համար։ Մենք տեսնում ենք, որ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ստեղծումը հարգարժան պարոն նախագահի մեծ հեռատեսության հաստատումն է։ Հիմա պետք է հերթ կանգնել աշխարհում զենք գնելու համար։ Ցավոք, ամբողջ աշխարհը զինվում է։ Եթե հիմա համեմատենք ներկայիս իրավիճակը հինգ տարի առաջվա հետ, մեծ փոփոխություններ կտեսնենք։ Հետևաբար, մենք արդեն հասել ենք դրան լիովին պատրաստված:

Մենք հնարավորություն ունենք ապահովելու մեր կարիքների առնվազն 70 տոկոսը: Մեր նպատակն է սա ավելի բարձր մակարդակի հասցնել: Խոսքը հրաձգային զենքերի մասին է։ Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել ապահովել մեզ արկերով ու հրթիռներով։ Վստահեցնում եմ, որ պարոն նախագահի յուրաքանչյուր խոսքի հետևում գործողություններ են, այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։ Ադրբեջանին տրվել են խնդիրներ, որոնք մենք, ինշալլահ, լուծելու ենք, և սա ուրախալի փաստ է, մենք մեզ կապահովենք ամենաժամանակակից զենքով, տեխնիկայով և սպառազինությամբ։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն»։

Հասանովը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը շարունակելու է իր միլիտարիզացիայի քաղաքականությունը։ Հենց այդ ֆոնին է, որ Հայաստանի կողմից զենքի գործարքի մասին ցանկացած պայմանավորվածության ժամանակ Բաքուն իրեն իրավունք է վերապահում միջամտել մեր ներքին գործերին ու նախապայման դնել, որ մենք չպետք է զինվենք։ Սա այն դեպքում, երբ ինչպես իրենք են ասում՝ ամբողջ աշխարհը զինվում է, իսկ Ադրբեջանը դրանից բնավ ետ չի մնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր