Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, գրում է Hurriyet-ը։ «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը։ Ցանկանում եմ ընդգծել վերջին որոշումների և հայտարարությունների կարևորությունը, հատկապես՝ այն որոշումների, որոնք հանգեցրել են ճանաչումների թվի ավելացմանը՝ մինչև 149։ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի էլ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասել է Էրդողանը։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հիմա էլ պատերազմ է սկսել Լիբանանի դեմ։ |
Բաժանորդագրվել լրահոսին