ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուրախ ենք, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը»․ Էրդողան
15:06, 26.06.2024 | mamul.am
1839 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, գրում է Hurriyet-ը։

«Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը։ Ցանկանում եմ ընդգծել վերջին որոշումների և հայտարարությունների կարևորությունը, հատկապես՝ այն որոշումների, որոնք հանգեցրել են ճանաչումների թվի ավելացմանը՝ մինչև 149։ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի էլ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հիմա էլ պատերազմ է սկսել Լիբանանի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր