ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Առայժմ մենք մեր եղածից ոչ մի բան չենք զիջել. այ երբ որ զիջելու խնդիր առաջանա...». Անդրանիկ Քոչարյան
00:30, 29.06.2024 | mamul.am
2022 | 0

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին «Նյուզ»-ի լրագրողը հարց ուղղեց` մինչև ուր պետք է հասնեն մեր զիջումները, չէ որ Ալիևն այնդադար նոր պահանջներ է դնում:

«Առայժմ մենք մեր եղածից ոչ մի բան չենք զիջել: Այ երբ որ զիջելու խնդիր առաջանա, էն ժամանակ ժողովրդի հետ զրուցելու խնդիր կառաջանա»,- պատասխանեց Քոչարյանը:

Դիտողությանը, որ արդեն իսկ բազմաթիվ տարածքներ ունենք, ուր Ադրբեջանը ներժուժել ու դուրս չի գալիս, հակադարձեց. «Այ այդտեղ առայժմ բառը ճիշտ ասացիք: Երբ դելիմիտացիա-դեմարկացիա իրականացնելով հասնենք այդ հատվածներին, այդտեղ կաշխատեն միջազգային իրավունքի բոլոր պահանջները, որը մերն է, կմնա մեզ, որը իրենցն է, կմնա իրենց: Իսկ եթե վիճելի հարցեր մնան, կթողնենք, կշարժվենք առաջ, հետո կվերադառնանք այն ժամանակ, երբ կկարողանանք խնդիրը լուծել»,- ասաց Քպ-ականը` որպես օրինակ բերելով Գոլանյան բարձունքները:

«Առայժմ մենք մեր եղածից ոչ մի բան չենք զիջել. այ երբ որ զիջելու խնդիր առաջանա...». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր