ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ալեն Սիմոնյանը խնդրել է աջակցել գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
15:24, 26.06.2024 | mamul.am
2012 | 0

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խնդրել վերջինի աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:

Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր