ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հանրության մեջ կա շփոթմունք, որ եթե ընդդիմությունը դնում է մանդատները, առաջանում է սահմանադրական ճգնաժամ». Նաիրա Կարապետյան
16:30, 26.06.2024 | mamul.am
1309 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում ակտիվ քննարկվող՝ ընդդիմության մանդատները դնել-չդնելու հարցին, ասել է. «Հանրության մեջ կա շփոթմունք, սխալ կարծիք, որ եթե ընդդիմությունը դնում է մանդատները, առաջանում է սահմանադրական ճգնաժամ: Սահմանադրական ճգնաժամ առաջանում է միայն այն ժամանակ, երբ մանդատները դնում է ամբողջ ԱԺ-ն, ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմության՝ մանդատները դնելուց լինում է քաղաքական ճգնաժամ, որը չի ենթադրում ԱԺ-ի ցրելը: Պնդումները՝ դրեք մանդատները, ԱԺ-ն ցրվի, իրատեսական չեն»:

Նաիրա Կարապետյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր