ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը»․ Զախարովա
16:48, 26.06.2024 | mamul.am
3823 | 0

Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որպես պետություն՝ Հայաստանի գաղափարախոսությունը երկար տարիներ հիմնվում էր հենց այդ թեզերի վրա, չէ՞ որ նրանք արձագանքում էին պետության կոչերին, գիտեին՝ ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը, զրոյացնել այն, ինչ Հայաստանում սխրագործություն էին անվանում։ Ո՞վ է իրավունք տվել ժամանակավոր և դրսից սնվող այդ մարդկանց այս կերպ վիրավորել սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր