ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Սելին Դիոնի մասին պատմող ֆիլմում ցուցադրվել են դաժան կադրեր նրա եզակի հիվանդության նոպաներից
22:18, 26.06.2024 | mamul.am
5303 | 0

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը ցուցադրել է սահմռկեցուցիչ կադրեր, որոնք արվել են իր անբուժելի ու եզակի հիվանդության նոպայի ժամանակ:
Երգչուհին 17 տարի գաղտնի է պահել իր ախտորոշումը` մկանների կարծրության համախտանիշ, որը հազվադեպ հիվանդություն է: Վերջին տարիներին վիճակը վատթարացել է, և Դիոնը ստիպված է եղել լքել բեմը, քանի որ շնչահեղձություն հիշեցնող նոպաները խանգարել են նրան երգել։ Հայտնի աստղը բացահայտել է բոլոր մանրամասները իր «Ես Սելին Դիոնն եմ» վավերագրական ֆիլմում։ Այնտեղ երգչուհին հստակ ցույց է տվել, թե ինչպիսին է իր վիճակը նոպաների ժամանակ։ Դիոնի ախտորոշումը բուժում չունի, սակայն ժամանակակից բժշկությունը կարող է դանդաղեցնել դրա զարգացումը։ Այժմ երգչուհին, ըստ երևույթին, իրեն փոքր-ինչ ավելի լավ է զգում, քան մեկ տարի առաջ։ Նա սկսել է շատ ավելի հաճախ դուրս գալ փողոց և դեռ հույս ունի վերադառնալ բեմ:

Սելին Դիոնի մասին պատմող ֆիլմում ցուցադրվել են դաժան կադրեր նրա եզակի հիվանդության նոպաներից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր