ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արթուր Սուքոյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց
16:48, 27.06.2024 | mamul.am
899 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ դատական գործը վերաբերվում է «Civic»-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և Արթուր Սուքոյանի միջև ԱԺ բակում տեղի ունեցած ընդհարմանը, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել էր լրագրողին։ Պատճառը վերջինիս՝ Բագրատ Սրբազանին վարկաբեկող տեսանյութն էր։

Արթուր Սուքոյանի նկատմամաբ խափանման միջոցը փոխվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր