Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին ձերբակալել են։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Սուքայանին ներկայացվեց մեղադրանք, թե վերջինս Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն»,- ավելի վաղ գրել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։