ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իրավական որևիցե հիմք չկար ինձ կալանավորելու»․ Արթուր Սուքոյան
21:06, 27.06.2024 | mamul.am
940 | 0

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, ով այսօր ազատ էր արձակվել, Սուրբ Աննա եկեղեցու բակում է։ «Քրգործն իրավական որևէ հիմնավորում չի պարունակում, բայց քանի որ դատական լսումների փուլն է, դատավարությունը շարունակվում է, շատ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Այն, որ իրավական որևիցե հիմք չկար ինձ ձերբակալելու, կալանավորելու, ակնհայտ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր