ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ դատական գործը վերաբերվում է «Civic»-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և Արթուր Սուքոյանի միջև ԱԺ բակում տեղի ունեցած ընդհարմանը, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել էր լրագրողին։ Պատճառը վերջինիս՝ Բագրատ Սրբազանին վարկաբեկող տեսանյութն էր։ |