«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը` որպես խաղաղության պայմանագրի նախապայման, Հայաստանից պահանջել է հետ վերցնել միջազգային բոլոր հայցերը։ Հետաքրքիրը նա է, թե ինչպես է արձագանքում սրան Հայաստանի ատլետիկ կազմվածքով ղեկավարը։ Այ այսպես. իր «Հայկական ժամանակ» կոչվող դեղին լրատվականով տեղեկություն է տարածում, թե իբր Սրբազան պայքարի մասնակիցներին 3000 դրամ գումարած սնունդ են բաժանում, որպեսզի ներկա լինեն հանրահավաքներին։ Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին։ Որովհետև, եթե ուրիշ բան անի, շատ պատահաբար Ադրբեջանը կարող է եթեր հեռարձակել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։ Չնայած հարցազրույցը հարկադրական պայմաններում է արված և բնականաբար արժանահավատությունն էլ շատ առումներով կասկածելի է, բայց և այնպես, տեղյակ աղբյուրներն ասում են, որ հետաքրքիր դրվագներ շատ կան»: |