ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը»․ Տիգրան Ավինյան
10:36, 01.07.2024 | mamul.am
4471 | 3

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը․ «Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը»,- ասաց քաղաքապետ Ավինյանը՝ նշելով, որ ծրագրի իրագործմամբ փոխվելու է Երևանի դիմագիծն ու կյանքի հարմարավետությունը։ «Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնենք մի քանի կարևոր խնդիր։ Առաջին հերթին բնակիչներն են և նրանց իրավունքների պաշտպանությունն այս ամբողջ գործընթացում։ Այնտեղ շատ հին և հողաշեն տներ կան, բնակիչները կարիք ունեն բնակարանի հարցի լուծման։ Վստահ եմ, որ այս ծրագիրն օգտագործելով հնարավորություն կունենանք լուծելու Նորագյուղ թաղամասի խնդիրները։ Երկրոդը ճանապարհի խնդիրն է՝ Իսակով-Արշակունյաց միացումը, որը կբեռնաթափի երթևեկությունը։ Ծրագիրը ծավալուն է, մեծ ռեսուրսներ է ենթադրում, որի համար մեզ պետք են նաև միջազգային գործընկերներ։ Ժամանակի առումով՝ պետք է հանգիստ ռիթմով շարժվել»,-ասաց Ավինյանը։

«Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը»․ Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր