ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Կանոնների չպահպանումը դառը հետևանքներ է ունենալու»․ Ավինյանը՝ հուշարձան-շենքերի տեսքի մասին
11:00, 01.07.2024 | mamul.am
798 | 0

«Օրենքի նոր նախագծով իրապես շատ կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան-շենքերի պահպանման կանոնների խախտումների դեպքում»,- գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այդ կանոնների չպահպանումը շատ դառը հետևանքներ է ունենալու։ Կոչ եմ անում բոլոր հուշարձան-շենքերի սեփականտերերին հենց այս պահից համապատասխան նախնական նախագծային տեսքի վերականգնման ուղղությամբ աշխատել։ Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է։ Այդ պարտավորությունը կա՛մ կպահպանվի, կա՛մ կպարտադրվի»,- ասաց Ավինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր