ԱՄՆ-ն պետք է թույլ տա՝ ATACMS հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքը՝ ռազմական օդակայաններին։ Նման պահանջով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պետք է մեզ հնարավորություն տալ՝ ATACMS հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքը»,- ասել է նա՝ Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։ Զելենսկին նաև անբավարար է համարելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին հարվածել Ռուսաստանի տարածքին, բայց՝ Ուկրաինայի սահմանների մոտ։ |