Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, նշված վայրում 22-ամյա Արթուր Դ-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր: Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել: |