ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մաշտոցի ու հայոց գրերի ստեղծման մասին ֆիլմի ցուցադրություն` Թբիլիսիում
19:29, 11.04.2013 | mamul.am
7816 | 2

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի ''Հայարտուն'' կրթամշակութային կենտրոնում կազմակերպել էր ''Պատմության 36 պահապանները'' վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

''Պատմության 36 պահապանները'' գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ և ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների և մեր պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին և բացահայտում է մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր` հայկական տառերի վերաբերյալ:

''Պատմության 36 պահամանները'' ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն: ''Պատմության 36 պահապանները'' ֆիլմը հեռարձակվել է նաև BBC հեռուստաընկերության կողմից: Այն նաև 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է, և կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային և արվեստի բնագավառի գործիչներ, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական կրթօջախների սաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր