ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՀՔԾ պետ է նշանակվել Վահրամ Շահինյանը
20:58, 03.05.2013 | mamul.am
6052 | 0

ՀՀ նախագահի հրամանագիրը

Ա. Միրզոյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին

Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.

Անդրանիկ Միրզոյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Վահրամ Շահինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր