ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Իտալական «OVS» ապրանքանիշի անակնկալը՝ երեխաներին
09:41, 01.06.2013 | mamul.am
5933 | 0

Իտալական «OVS» ապրանքանիշի խանութ-սրահը արդեն 8 ամիս է ինչ գործում է Հայաստանում`Հյուսիսային պողոտա 12 հասցեում: Այն հանդիսանում է իտալական «Coin Group» ընկերության անդամ և ներկայացնում է շուրջ 560 խանութ-սրահ Իտալիայում և 99 խանութ-սրահ՝ ամբողջ աշխարհում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ապրանքանիշը համալրվել է գարուն-ամառ 2013թ. երեխաների նոր տեսականիով:
OVS խանութ սրահը հունիսի մեկին պատրաստել է անակնկալներ բոլոր փոքրիկների և նրանց ծնողների համար: Առավոտյան ժամը 12-ից հնչելու են հին և նոր մանկական երգեր, ժամը երկուսից փոքրիկներին զվարճացնելու են նրանց սիրված մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսները, իսկ արդեն ժամը 5-ին փոքրիկ մոդելների կողմից լինելու է նորաձևության ցուցադրություն:

2-8 տարեկան աղջիկներ

Նուրբ և գեղեցիկ, OVS kids աղջիկների գարուն-ամառ 2013թ. հավաքածուն ներկայացնում է իր պաստելային գույների շքերթը, որոնք նախատեսված են այն փոքրիկ հրեշտակների համար, ովքեր սիրում են նուրբ ծալքերով թևքեր և խոշոր զարդանախշերով վերնաշապիկներ: OVS Kids-ը չի մոռացել նաև մուլտֆիլմերի հերոսներով վերնաշապիկների մասին`Minnie Mouse-ի, Daisy Duck-ի և Ariel-ի պատկերներով: OVS Kids-ը առաջարկում է բնության, թիթեռների տպագրությամբ վերնաշապիկներ, ծովային աստղիկների պատկերներով շորտեր բոլոր այն երեխաների համար, ովքեր կանցկացնեն իրենց ընտանեկան հանգիստը քաղաքից դուրս`բնության գրկում: Նոր տեսականին ներառում է նաև ասեղնագործությամբ զգեստեր, բազմաթիվ գրպանիկներով հիպիական ոճի շորտեր և այս ամենը համադրված դեղին, կարմիր և նեոնային գույներով: Մեկ խոսքով ասած՝ խանութ-սրահում առկա են բոլոր չափսերի և գույների հագուստ նախատեսված ձեր փոքրիկ հրեշտակների համար:

2-8 տարեկան տղաներ

2013թ. OVS գարուն-ամառ հավաքածուն ներկայացնում է նաև զգեստերի լայն տեսականի փոքրիկ և համարձակ տղաների համար: 2013 թվականի հավաքածուում փոքրիկներին կերջանկացնեն իրենց կողմից սիրված սուպերհերոսների պատկերներով վերնաշապիկները ինչպիսիք են` Batman-ը, Mickey Mouse-ը, Donald Duck-ը և Goofy-ն, Scooby Doo-ն : Կան նաև վերնաշապիկներ այն տղա երեխաների համար, ովքեր սիրում են փոքրիկ ծովագնացների, նավաստիների ոճով և գույներով պոլո վերնաշապիկներ, որոնք ունեն ջրային, ծովային պատկերներ և այս ամենը կապույտ, սպիտակ և կարմիր գույների մեջ, իսկ ահա ավելի համարձակ փոքրիկ տղաների համար կան զինվորական համազգեստներին բնորոշ նախշերով և ձևվածքներով զգեստներ: Այսպիսով OVS-ի գարուն ամառ 2013թ. հավաքածուն կերջանկացնի ձեզ և ձեր երեխաներին իր նորավճ գույներով, պրինտերով և ոճով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր