ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը բժիշկների հսկողության տակ է
15:44, 19.12.2011 | mamul.am
2340 | 0
Անցյալ շաբաթվա վերջին որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում անդրադարձել էին ցմահ ազատազրկման դատապարտված և դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանի պահման պայմաններին:
Ի պատասխան դրանց` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախ` ՀՀ ԱՆ ''Նուբարաշեն'' քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Մկրտչյանը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հենց այդ հսկողությունը լիարժեք իրականացնելու նպատակով է, որ հացադուլ հայտարարած դատապարտյալը, սովորաբար, առանձնացվում է:
Տեղեկացվում է նաև, որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարած դատապարտյալի համար, այլ կերպ ասած` խուցը հատուկ ձևով կահավորելու մասին որևէ սահմանում չկա:
Ինչ վերաբերում է խցի կահավորանքին, ապա օրենսդրությամբ սովորական խցի և պատժախցի միջև տարբերությունը միայն նրանում է, որ պատժախցում պահվող դատապարտյալին գիշերային ժամերին է միայն անկողնային պարագաներ տրվում:
Ինչ խոսք, ՀՀ ԱՆ ''Նուբարաշեն'' քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատարտվածների համար նախատեսված խցերն առավել բարվոք վիճակում են, քան մյուսներինը, սակայն դա է քրեակատարողական հիմնարկի օբյեկտիվ վիճակը, որում կարող է հայտնվել ցանկացած կալանավորված անձ կամ դատապարտյալ:
Ունենք այն, ինչ ունենք` խորհրդային տարիներից ստացած ժառանգություն:
Եվ հենց այս իրավիճակը վերացնելուն են ուղղված ենթակառուցվածքային այն բարեփոխումները, որոնք այս պահին էլ շարունակվում են իրականացվել, մասնավորապես, խոսքը վերաբերում է Արմավիրում կառուցվող ժամանակակից պահանջներին բավարարող քրեակատարողական հիմնարկին:
ՀՀ Արդարադատության նախարարություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր