ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Ֆրանսիայում 10 հազարի հասնող զորք է կենտրոնացվել
15:00, 12.01.2015 | mamul.am
4860 | 0
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ երկրում 10 հազար զինվորականներ ներգրավվելու են քաղաքացիական այն օբյեկտների պաշտպանության գործում, որոնք այս պահի դրությամբ գտնվում են ահաբեկչական նոր հարձակումների հնարավոր թիրախում: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, այսպիսի որոշում ընդունվել է Ֆրանսիայում անցկացված անվտանգության հարցերի վերաբերյալ կառավարության անդամների հանդիպումից հետո:
«Ահաբեկչական հարձակումների վտանգ դեռևս առկա է, և մենք պարտավոր ենք պաշտպանել ինքներս մեզ, ուստի վաղվանից արդեն զինվորականները կանցնեն երկրում առավել կարևոր և առավել թիրախային համարվող կառույցների պաշտպանությանը»,- հայտնել է պաշտպանության նախարարը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ բացի թիրախային կառույցների պաշտպանությունը, երկրում անվտանգության 4700 աշխատակիցներ պետք է վերահսկեն Ֆրանսիայում գործող 717 հրեական դպրոցների անվտանգությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր