ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Երեխայի կյանքը փրկած կատուն դարձել է հերոս
14:33, 14.01.2015 | mamul.am
9128 | 3

Հունվարի 10-ին տեղի ունեցած միջադեպն ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել համացանցում: Մուրկա անունով կատուն ՌԴ Կալուգայի շրջանի Օբնինսկ քաղաքի ծայրամասի շենքերից մեկում իր մարմնի ջերմությամբ մի քանի ժամ շարունակ ջերմացրել է արկղի մեջ շքամուտք նետված երեխային: Երբ հարևանները հայտնաբերել են երեխային, նա, չնայած սառնամանիքին, ցրտահարված չի եղել, իսկ նրա մի կողքը, որտեղ հպված է եղել կատուն, նույնիսկ տաք է եղել: Երբ շտապօգնության մեքենայով փոքրիկին տարել են հիվանդանոց, կատուն անհանգիստ մլավել է, կախվել բժիշկների ոտքերից, երկար տարածություն վազել մեքենայի հետևից:

Բժիշկները հաստատել են, որ փոքրիկ տղան առողջ է, նրանք հույս ունեն, որ մայրը դեռ կզղջա և կհայտնվի, իսկ կատուն, հարևանների պնդմամբ, դեռ սպասում է երեխային, որին իր ձագի տեղն էր դրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր