ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Մեծ երկրների հանդեպ կիրառված պատժամիջոցներն ապարդյուն են. «Սբերբանկ»-ի ղեկավար
14:23, 14.01.2015 | mamul.am
4204 | 0

Ռուսաստանյան «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել է, որ մեծ երկրների հանդեպ կիրառված պատժամիջոցները չեն կարող այնքան արդյունավետ լինել, որքան արդյունավետ էր, օրինակ, Միացյալ Նահանգների կողմից Կուբայի հանդեպ կիրառած էմբարգոն: Ավելի մեծ երկրներում գործընկեր-երկրների կիրառած պատժամիջոցները հանգեցնում են հասարակության համախմբման և այլընտրանքային լուծումների որոնման: Ըստ Գրեֆի, պատժամիջոցների միջոցով պետությունները ցույց են տալիս, թե իբրև ինչ-որ գործ են անում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի` ամռանը, Սբերբանկը հայտնվել էր Եվրոմիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների թիրախում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր