ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Պղնձե բռնակները կանխում են մանրէների փոխանցումը
22:01, 18.01.2015 | mamul.am
6550 | 0

Եթե դուք վախենում եք մանրէների փոխանցումից կամ պարզապես ցանկանում եք ելքեր որոնել տունը երկարատև մաքուր պահելու համար, ապա այդ հարցում հիանալի միջոց է պղինձը: Պղինձը մանրէազերծող հատկություն ունի, այդ իսկ պատճառով մասնագետներն առաջարկում են տան դռների բոլոր բռնակները, նաև ծորակներն ու դրանց փականները փոխարինել պղնձով: Իսկ ավելի կատարյալ արդյունքի հասնելու համար կարելի է լոգասենյակում տեղադրել պղնձե զուգարանակոնք, լվացարան և այլն:

Պղնձի մանրէազերծող հատկությունը բացահայտվել է դեռևս 1893 թվականին, Կարլ Վիլհելմոմ ֆոն Նագելի կողմից: Պղինձը, ինչպես նաև մի քանի այլ մետաղների իոններ, թունավոր ազդեցություն են թողնում բորբոսի, սպորների և վիրուսների վրա: Փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդանոցներում կիրառվող պղնձե իրերը շատ արագ ոչնչացնում են մանրէները: Փորձարկումը կատարվել է Անգլիայի Բիրմինհեմ քաղաքի Սելիի Օուք հիվանդանոցում, որտեղ բոլոր ծորակները, զուգարանակոնքերը և բռնակները փոխարինվել են պղնձով: Պարզվել է, որ դրանց վրա մանրէների առկայությունը նվազել է 95 տոկոսով: Մասնագետները դեռևս հստակորեն չեն կարողանում բացատրել, թե ինչպես է կատարվում մանրէազերծման գործընթացը, սակայն կա կարծիք, թե պղինձը դադարեցնում է մանրէների նյութափոխանակությունը, ինչի հետևանքով էլ խաթարվում է մանրէների սնուցումն ու ոչնչացվում է դրանց ԴՆԹ-ն: Պարզվել է նաև, որ պղինձը ոչնչացնում է մահացու վտանգավոր ստեֆիլակոկի և աղիքային ցուպիկի մանրէները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր