ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Կոբզոնը Պուտինին 19-րդ դարի քարտեզ է նվիրել` ռուսական Ղրիմով
15:38, 18.01.2015 | mamul.am
7110 | 2

Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել 1804 թվականի քաղաքական քարտեզ, որում Ղրիմը ներգրավված է ռուսական կայսրության սահմաններում: «Մի անգամ Ավստրիայում մտա հնամյա իրերի մի խանութ և մի քարտեզ տեսա այնտեղ ` 1804 թվականին պատկանող: Քարտեզում հստակորեն երևում էր, որ Ղրիմը գտնվում է Ռուսաստանի տարածքում: Այդ քարտեզը նվիրեցի Վլադիմիր Պուտինին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին Սևաստոպոլում հայտարարել է Կոբզոնը` «Բերկուտ»-ի հատուկջոկատայինների համար կազմակերպված համերգի ժամանակ: Կոբզոնը նշել է նաև, որ Պուտինին հորդորել է ցույց տալ հանրությանն այդ քարտեզը:

Նշենք, որ Կոբզոնը զրկվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի և ուկրաինական Դնեպրոպետրովսկ և Պոլտավա քաղաքների պատվավոր քաղաքացու կոչումներից:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացվել 2014թ. մարտի 16-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր