ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Հերքվել է վարկածը, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին. «ՀԺ»
09:46, 27.01.2015 | mamul.am
4803 | 2

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինը, մեր տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին»,–գրում է թերթը։
Մանրամասները` այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր