ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ա. Սարուխանյանը` Ստ. Շահումյանի անվան դպրոցի տեղում հյուրանոց կառուցելու լուրերի մասին
13:25, 30.01.2015 | mamul.am
4192 | 0
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է։ Ըստ տարածված լուրերի` 2015-ի ուսումնական տարվա ավարտից հետո շենքը քանդվելու է, իսկ տեղում բարձրահարկ հյուրանոց է կառուցվելու:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն այս առիթով զրուցեց Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի հետ, ով հերքեց լուրը: «Կան կայքեր, որոնք առավոտյան արթնանում ու մտածում են, թե ի՞նչ անեն, էլ ի՞նչ սուտ հորինեն, որ իրենց կայքն ընթերցվի: Ինչպե՞ս կարելի է նման սխալ տեղեկություն տարածել, դա նույնիսկ տրամաբանական չէ, որ դպրոցի տարածքում որոշվի համալիր կառուցել, առաջին անգամ եմ լսում նման բան»,- իր զարմանքն արտահայտեց Ա. Սարուխանյանն ու խորհուրդ տվեց հեռու մնալ նման անհեթեթ լուրերից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր