Արևմտյան երկրներում վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի է տարածում ստանում այն, որ ամուսինները ներկա են գտնվում իրենց կանանց ծննդաբերությանը: Ծննդկան կանայք վկայում են, որ այդպես ավելի վստահ ու ապահով են զգում իրենց: Սակայն բրիտանացի մի խումբ գիտնականներ իրենց հետազոտությունների միջոցով պարզել են, որ սիրելի զուգընկերոջ ներկայությունը կնոջ համար ավելի ցավոտ է դարձնում ծննդաբերությունը: 39 կանանց շրջանում ուսումնասիրություններ կատարած գիտնականները պարզել են, որ մատի մեջ լազերային ներարկում կատարելիս կանայք միևնույն ցավն են զգացել ինչպես ամուսինների ներկայությամբ, այնպես էլ` առանց նրանց: Ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները համապատասխան սարքավորումների միջոցով հետևել են կանանց գլխուղեղի ակտիվությանը: |