ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Սոնա Շահգելդյան. «Միշտ կերել եմ աղի բլիթ ու մի քանի անգամ հենց նրան տեսել»
18:01, 31.01.2015 | mamul.am
8463 | 0
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով` ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Սոնան ասաց, որ հավատում է աղի բլիթի խորհրդին ու ամեն տարի ճաշակում է: «Հավատում եմ, հնուց եկած բան է, մեծ խորհուրդ ունի իր մեջ: Միշտ կերել եմ ու մի քանի անգամ հենց նրան եմ տեսել, բայց հիմա արդեն մի երկու տարի է` չեմ ուտում, քանի որ գտել եմ իմ կեսին»: Հարցին` հարաբերություններին չի՞ խանգարում այն հանգամանքը, որ սիրելին 4 տարի փոքր է իրենից, երգչուհին պատասխանեց. «Չէ, չի խանգարում, կարող է մարդ փոքր լինել, բայց հասուն լինել խելքով: Բացարձակ կապ չունի, ես շատ կարևոր բաներ եմ քաղում նրանից, նա էլ ինձնից»: Սոնան չհստակեցրեց` այս տարի կլինի՞ կարգավիճակի փոփոխություն, թե՞ ոչ. «Ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին: Հավատում եմ ճակատագրին, իմ կողակիցը լավ տղամարդ է, աշխատասեր, խելացի: Միշտ անակնկալներ պատրաստում ենք միմյանց համար, չենք սպասում առիթների: Չեմ ընդունում այն միտքը, որ երբ ամուսնանում ես, վերջանում է այդ ամենը: Այսօր դեռ չեմ պատրաստել անակնկալ, բայց անպայման կպատրաստեմ, երեկոն դեռ առջևում է»:
Վերջում երգչուհին երիտասարդներին ցանկացավ երջանկություն, մաքուր սեր, զգացմունքներ, փոխադարձ հարգանք: «Գտնեն իրենց սիրուն ու պայքարեն այդ ամենի համար»,- եզրափակեց նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր