ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Շվեյցարիայում 3 օրվա ընթացքում ձնահյուսի պատճառով 10 մարդ է զոհվել
12:45, 01.02.2015 | mamul.am
6605 | 0

Երեկ Շվեյցարական Ալպերում ձնահյուսի պատճառով 6 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանութjունը, դեպքերը տեղի են ունեցել Գրաուբյուդեն և Բեռն գավառների տարածքներում: Գրաուբյուրդենում ձնահյուս է տեղի ունեցել այն ժամանակ, երբ 9 մարդուց բաղկացած լեռնադահուկորդների խումբը վայրէջք է կատարելիս եղել Պից Վիլան լեռան գագաթից, 2200 մետր բարձրությունից: Դահուկորդներից 7-ը հայտնվել է ձնահյուսի տակ, որոնցից 4-ը մահացել է:

Միևնույն օրը 2 դժբախտ պատահար է տեղի ունեցել Բեռն գավառում:

Ընդհանուր առմամբ` 3 օրվա ընթացքում Շվեյցարիայում 10 մարդ է ձնահյուսի զոհ դարձել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Շվեյցարիայի ոստիկանությունը լեռնադահուկային սպորտի սիրահարներին հորդորում է զգույշ մնալ ձնահյուսերից, քանի որ վերջին մի քանի օրերին Ալպերի որոշ հատվածներում մինչև 120 սմ ձյուն է տեղացել, և դժվար է որոշակիորեն պարզել` որտեղ է ձյան շերտը կայուն և որտեղ` ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր