ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Բանաստեղծը և երաժիշտը» բացառիկ նախագիծը կյանքի կկոչեն Ռազմիկ Դավոյանն ու Վահան Արծրունին
15:35, 01.02.2015 | mamul.am
3460 | 0
Փետրվարի 20-ին` ԳաֆԷսճեան սրահում «Երաժշտության կասկադ» շարքը կներկայացնի «Բանաստեղծը և երաժիշտը» բացառիկ նախագիծը, որի ընթացքում անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը կընթերցի իր բանաստեղծությունները, և կհնչեն Վահան Արծրունու երգերը` գրված Ռ. Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա:
Ինչպես ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Վահան Արծրունին` մտահղացումը վաղուց խմորվող նախագիծ էր, որի անհրաժեշտությունը թելադրեց ժամանակը:
«Ռազմիկ Դավոյանի նախաձեռնությունն է, որը դեռ անցյալ տարի պետք է իրականացնեինք, բայց խանգարող հանգամանքներ եղան: Նախկինում շատ ընդունված են եղել ստեղծագործությունները` հեղինակի ընթերցմամբ, և մեր ծրագիրը փորձ է վերադարձնել արվեստասերների և հեղինակի հանդիպումն ու շփումը»,- նշեց երաժիշտն ու խոստովանեց, որ առաջին փորձը կթելադրի` նախագիծը կլինի շարունակական, թե` ոչ: Ինչպես նշեց Վահան Արծրունին` չնայած դեռ 20 օր կա համերգին, բայց հետաքրքրվողների թիվը մեծ է: «Երեկոն` երաժշտության և պոեզիայի սիրահարների համար մեծ իրադարձություն է լինելու: Բեմի վրա ներկա կլինեն բանաստեղծն ու նվագախումբը, ներկայացնելով տարբեր ժամանակների ու ժանրի բանաստեղծություններ` երաժշտական մեջբերումներով: Այդ օրը կհնչի իմ երգերի ամբողջ շարքը, որոնք Ռազմիկ Դավոյանի գրչին են պատկանում»,- ամփոփեց Վահան Արծրունին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր