ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շումախերի որդին իր ուժերն է փորձելու Ֆորմուլա-4-ում
22:08, 06.02.2015 | mamul.am
6694 | 0
Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի որդին՝ Միկը, մտադիր է իր ուժերը փորձել Ֆորմուլա-4-ում՝ «Van Amersfoort»-ի կազմում։
«Van Amersfoort»-ում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել 15-ամյա Շումախերի հետ հնարավոր համագործակցության լուրերը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Շումախերի որդին իրեն լավագույնս է դրսևորել քարտինգի մրցաշարերում՝ հանդես գալով Միկ-կրթսեր մականվանբ՝ չօգտագործելով հայտնի ազգանունը։
«Շատ արագ արշավորդ է, հատկապես անձրևոտ եղանակին։ Ակնհայտ է, որ նա ժառանգել է հոր գեները»,- ասել է DTM սերիայի արշավորդ Թիմո Շայդերը։
Նշենք, որ Շումախերի որդին Եվրոպայի քարտինգի փոխչեմպիոն է։ Նա հանդես է եկել մոր ազգանվան ներքո՝ Բեչ։ Էտապներում նրան օգնող մեխանիկը Պետր Կայզերն էր, ով աշխատել է Միխայիլի հետ՝ վերջինիս քարտինգային կարիերայի մեկնարկին։
Հիշեցնենք, որ Միխայիլ Շումախերը, գլխուղեղի ծանր վնասվածքից հետո, այս պահին վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայի իր տանը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր