ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիայի և Գերմանիայի արձագանքը՝ Մոսկվայում կայացած Պուտին-Օլանդ-Մերկել հանդիպմանը
12:08, 07.02.2015 | mamul.am
9184 | 0

Ֆրանսիայի նախագահական գրասենյակն անդրադարձել է երեկ՝ փետրվարի 6-ին Մոսկվայում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարների՝ 5 ժամ տևած հանդիպմանը՝ այն որակելով որպես կառուցողական և արդյունավետ:
«Ուկրաինական հակամարտությունը կարգավորելուն ուղղված քննարկումները կառուցողական բնույթ կրեցին՝ հանգեցնելով չափազանց կարևոր քայլի՝ համատեղ փաստաթղթի ստեղծման, որը ներառելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկները»,- հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ մեջբերելով Ֆրանսիայի նախագահական գրասենյակի հայտարարությունը:
Աղբյուրը նշում է նաև, որ գերմանական կողմը նույնպես դրական որակումներ է տվել երեկվա հանդիպմանը: ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտն այս առիթով «Թվիթեր»-ի իր էջում գրել է.
«Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկների հիման վրա կազմվելու է համատեղ փաստաթուղթ, որն ընդգրկելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները: Այժմ այդ 4 երկրների ղեկավարները պետք է շարունակեն բանակցությունները՝ փաստաթուղթը կազմելու և ավարտուն տեսքի բերելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր