ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իբրահիմովիչն օտար լեզուներով հայհոյում է ֆրանսիացի մրցավարներին
00:03, 08.02.2015 | mamul.am
6714 | 0
Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Յուբեր Ֆուրնյեն մեղադրել է ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ Ֆրանսիայի առաջնության մրցավարներին անգլերեն և իտալերեն հայհոյելու համար։ Իբրահիմովիչը, ով ավելի վաղ հանդես է եկել հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենթուսում», «Միլանում» և «Ինտերում», ինչպես նաև իսպանական «Բարսելոնայում», ազատ տիրապետում է հինգ լեզվի՝ շվեդերենի, բոսնիերենի, անգլերենի, իսպաներենի և իտալերենի։ «Ֆրանսիայի առաջնության բոլոր մրցավարները հայհոյանքի են արժանացել Զլատան Իբրահիմովիչից։ Երևի մեր մրցավարները չեն տիրապետում օտար լեզուների, այդ պատճառով չեն հասկանում նրան։ Կարծում եմ՝ հայհոյանքի համար լավագույնս համապատասխանում է անգլերենը և իտալերենը»,- ասել է Ֆուրնյեն։
Հիշեցնենք, որ 49 միավորով Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լիոնը» 47 միավորով երրորդ հորիզոնականում ընթացող ՊՍԺ-ի հետ կհանդիպի փետրվարի 8-ին։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր