ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ճառագայթային հետազոտությունները ցույց են տվել, որ Բուդդայի արձանի ներսում իրական մարդու մումիա է տեղադրված
21:15, 23.02.2015 | mamul.am
20795 | 0

Համակարգչային տոմոգրաֆիայի և էնդոսկոպիայի միջոցով ուսումնասիրելով Բուդդայի՝ 11-12 դարերին թվագրվող արձանը՝ մասնագետները պարզել են, որ դրա փայտյա պատյանի ներսում գտնվում է բուդդայական վարպեդ Լյուցյուանի մումիացած մարմինը: Հոգևորականն ապրել է 1100-ական թվականներին:


Այն, որ արձանի ներսում մարդկային մարմին կա, հայտնի է եղել վաղուց, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մումիայի հեռացված ներքին օրգանների փոխարեն տեղադրված են եղել թղթի գնդիկներ, որոնց վրա եղել են չինարեն հիերոգլիֆներ:

Հետազոտություններն անց են կացվել Հոլանդիայում՝ Ամարսֆորտեյի Մեանդր կենտրոնում: Այժմ մումիան տեղափոխվել է Ավստրիա և կգտնվի Բնական պատմության թանգարանում մինչև 2015-ի մայիսը:

Նշենք, որ որոշ բուդդիստներ համարում են, որ նմանատիպ մումիաները մահացած չեն, այլ գտնվում են խորը մեդիտացիայի մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր