ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Նեմցովի սպանության գործով երեք վարկած է շրջանառվում
13:31, 28.02.2015 | mamul.am
7430 | 0

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բորիս Նեմցովի սպանության վայրում տեսախցիկները երեք մեքենա էին ֆիքսել և ըստ շրջանառվող տեղեկությունների, Բորիսի վրա կրակողները փախուստի էին դիմել սպիտակ մեքենայով:

«Life News»-ի փոխանցմամբ, քննիչներն արդեն գտել են երեք սպիտակ «Սեդան»-ները: Նրանցից մեկը պատկանել է Մոսկվայի բնակիչ Դենիս Գ-ին, ով տեղեկացրել է, որ այդ ժամերին իր մեքենայով իսկապես անցել է Մոսկվայի կենտրոնով:
Մյուս երկու մեքենաները պատկանել են տաքսի ծառայության, որը հայտարարել է, թե իր վարորդները թեև այդտեղով անցել են, սակայն ոչինչ չեն նկատել:
Քննիչները նաև հայտնել են Բորիսի սպանության գործով շրջանառվող երեք հիմնական վարկածները: Ըստ այդ վարկածներից առաջինի՝ Նեմցովին կարող էին սպանել խանդի հողի վրա, քանի որ նրա սիրուհին որոշ ժամանակ առաջ հղիության արհեստական ընդհատում էր կատարել: Երկրորդ վարկածի համաձայն՝ սպանության պատճառը Նեմցովի՝ արտասահմանյան հովանավորներից ստացվող գումարներն էին, իսկ երրորդը՝ երկրում պառակտում մտցնելու անհայտ ուժերի ցանկությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր