ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ». Արեն Մկրտչյան
21:06, 26.05.2024 | mamul.am
1497 | 0

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Ալավերդիից Արեն Մկրտչյանը գրում է. «Ախթալայի կամուրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ։
Մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա` սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։
Այս պահին նշված 7 բնակավայրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ախթալայի ԲԿ-ն և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով»։

Աղբյուրը` Արեն Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր