ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայկական ֆոլքի ժամանակակից շունչը`«Element Band»-ը Հայաստանում
14:50, 01.03.2015 | mamul.am
2681 | 0

Հայաստանում համերգային շրջագայությամբ առաջին անգամ հանդես կգա Միացյալ Նահանգներից ժամանած «Element Band» խումբը` հանդիսատեսին ներկայացնելով իր յուրահատուկ երաժշտությունը: Համերգի ժամանակ խմբին կնվագակցի նաև Miqayel Voskanyan & Friends-ը Հայաստանից:

Element Band խմբի երաժշտական ոճն առանձնահատուկ է. խումբը հայկական ֆոլքը համադրում է տանգոյի, ֆլամենկոյի, հունական ու ֆրանսիական ազգային երաժշտության ժամանակակից մոտիվների հետ: Element Band-ը հայտնի է և սիրված ԱՄՆ-ում, և ինչպես տեղեկացրել են խմբի անդամները` այս այցի ընթացքում մեծ ոգևորությամբ կներկայանան հայաստանյան հանդիսատեսին:

«Շատ ուրախ ենք, որ վերջապես հնարավորություն ունենք Հայաստան ժամանել համերգային ծրագրով: Մեր երաժշտությունն արդեն լավ ճանաչված է ԱՄՆ-ում և հայության շրջանակներում: Մեծ ցանկություն ունենք ծանոթանալու նաև հայաստանյան հանդիսատեսիշ հետ: Հայաստանում համերգային ծրագրով ելույթ ունենալը մեծ պատիվ է մեզ համար: Անհամբեր սպասում ենք հանդիսատեսի հետ հանդիպմանը»,- անկեղծացել է խմբի ղեկավար Արա Տապանճեանը:

Element Band-ի և Miqayel Voskanyan & Friends-ի համերգները Հայաստանում տեղի կունենան մարտի 9-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, և մարտի 15-ին` «Մեցցո» ակումբում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր