ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վառիր քո մոմը» ֆլեշ մոբի շրջանակներում կվառվեն 1.5 միլիոն մոմեր` 1.5 միլիոն հայերի համար
16:31, 01.03.2015 | mamul.am
10326 | 0

«Վառիր քո մոմը» խորագրով ֆլեշ մոբը, որը կազմակերպվել է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից, համացանցում լայն տարածում է գտել: Ֆլեշ մոբին միացել են բամաթիվ մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Այս միջոցով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան: Ֆլեշ մոբին միանալու համար մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու: Այսպիսով ֆլեշ մոբի յուրաքանչյուր մասնակից մեկ Հիշատակի և Վերածննդի մոմ է վառում 1915-ին նահատակված մեկ հայի համար: Արդյունքում` 1.5 միլիոն վառված մոմեր` 1.5 միլիոն հայերի համար:

Օրերս ֆլեշ մոբին է միացել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող` ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը: Ֆլեշ մոբին են միացել նաև Լոռու «Ֆորտունա» հեռուստաընկերության աշխատակիցները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր