ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
3 թայլանդացիներ ամուսնացել են իրար հետ
00:00, 02.03.2015 | mamul.am
26868 | 15

Թայլանդցի 3 երիտասարդներ փորձել են ապացուցել, որ երրորդն ավելորդ չէ՝ 3-ն իրար հետ միաժամանակ ամուսնանալով: 2015-ի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնի օրը, նրանք իրականացրել են աշխարհում առաջին բուդդայական գեյ-հարսանիքը՝ երեքով: Այս մասին հայտնում է «Մետրո»-ն:

29-ամյա Ջոյսը, 21-ամյա Բելլը և 26-ամյա Արթն իրենց հարսանիքի մասին որոշել են պատմել ամբողջ աշխարհին, քանի որ դա նրանց կյանքի ամենաերջանիկ օրն է եղել: «Մենք հասկանում ենք, որ շատերը մեզ կքննադատեն, սակայն մեծամասնությունը պետք է ուրախ լինի մեզ համար, քանի որ սերը սեր է»,- վստահ են եիտասարդները:

Աղբյուրը հայտնում է, որ Ջոն և Արթը ծանոթացել են աշխատավայրում և հանդիպել մի քանի տարի: Ավելի ուշ Բելլի հետ ծանոթացել են երեկույթի ժամանակ: Սկզբում նրանք մտածել են, թե իրենց միջև եղածը պարզապես ընկերություն է, սակայն մի օր Բելլը ծանր հիվանդացել է, և հասկացել են, որ անկարող են առանց իրար ապրել: Այդ ժամանակ էլ որոշել են ամուսնանալ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ երիտասարդներն ամուսնացել են բուդդայական կանոններով, քանի որ երկրում արգելված են միասեռական ամուսնությունները: Չնայած դրան՝ իշխանություններն ու բնակչությունն ըմբռնումով են վերաբերվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր